Հայաստան Քաղաքական 

Նոր Սահմանադրության նախագծին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունից»-ը՝ դեմ, ՕԵԿ-ը չկողմնորոշվեց

Սահմանադրական փոփոխությունների նախագծի «Հայ ազգային կոնգրես»-ը, «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն նախագծին, իսկ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն քվեարկեն կողմ, իսկ ՕԵԿ-ը իր առաջարկությունները քննարկելուց հետո հստակ կնշի դիրքորոշումը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» դեմ կքվեարկի նախագծին:

«Օրինաց երկիր» խմբակցության անունից հանդես եկավ Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, թե իրենց բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո հստակ կնշեն ՕԵկ-ի դիրքորոշումը:

ՀՅԴ-ի անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  կոչ արեց վերջ տալ իրար մեղադրելու անպտուղ գործին և արդար պետություն ստեղծելու համար լծվել երկրի կառուցմանը:

ՀԱԿ անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով պնդեց, թե այս փոփոխությունները Նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրման համար է:

ԲՀԿ-ի անունից ելույթով հանդես եկավ Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, թե կողմ են փոփոխություններին:

ՀՀԿ-ի անունից խոսող Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: Նրա խոսքով,  բոլոր վեց խմբակցությունները ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին՝ իհարկե տարբեր ձևերով:

Նույն շարքից