Հասարակություն 

«Charlie Hebdo»-ն խոսքի ազատության համար մրցանակի է արժանացել

«Charlie Hebdo» ֆրանսիական երգիծական ամսագիրն արժանացել է M100 Media Award-ի հեղինակավոր մրցանակին՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության համար:

Մրցանակը հանձնվել է Պոտսդամում՝ միջազգային գիտաժողովի ժամանակ, հայտնում է KP.ru-ն:

««Charlie Hebdo»-ն դարձել է խոսքի և խղճի ազատության խորհրդանիշ: Մենք հերոսներ ենք եղել»,-Die Welt-ը մեջբերել է թերթի խմբագիր Ժերար Բիարի խոսքերը, ով նաև հիշել է 2015-ի ողբերգությունը, երբ  երկու ահաբեկիչներ գնդակահարեցին հրատարակչության աշխատակիցների:

Նույն շարքից