Մշակույթ Հասարակություն 

«Բումբոքսի», «Ումատուրմանի» և «Ռեինկարնացիայի» համատեղ համերգը չեղյալ է հայտարարվել

«Բումբոքսի», «Ումատուրմանի» և «Ռեինկարնացիայի» համատեղ համերգը Երևանում չեղյալ է հայտարարվել։

«Բումբոքս» խումբն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է.

«Ընկերներ, համերգի կազմակերպիչների՝ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել Երևանի մեր համերգը։ Ներողություն ենք հայցում մեր ունկնդիրներից։ Մենք մինչեւ վերջին պահը պատրաստ էինք ելույթ ունենալ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Երեւանի Հանրապետական մարզադաշի հարակից տարածքում նախատեսված էր «Ռեինկարնացիա», «Բումբոքս» եւ «Ումատուրման» խմբերի համերգը։

Նույն շարքից