Հասարակություն 

Թուրքիայի ծովափին հայտնաբերվել է սիրիացի ևս մեկ երեխայի դի

Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը հայտնաբերել է չորսամյա սիրիացի աղջկա դիակ, որը կարող է հանդիսացած լինել սեպտեմբերի 15-ին փախստականների նավի խորտակման զոհերից մեկը։

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեխայի դիակը հայտնաբերվել է երկրի արևմուտքում գտնվող Իզմիրի նահանգի ծովափին։

Երեքշաբթի Միջերկրական ծովում զոհվել է 22 ապօրինի ներգաղթյալ, որոնք ուղևորվում էին Հունաստան։

Նույն շարքից