Հասարակություն 

Օբամա. Բոլոր երկրները ԱՄՆ-ին նախանձով են վերաբերվում

Աշխարհում չկա մի երկիր, որ ԱՄՆ-ին նախաձով չվերաբերվի: Բիզնեսի կլոր սեղան կազմակերպության կոնֆերանսին նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, ամերիկացիների խնդիրն այն է, որ նրանց մոտ թյուր կարծիք է առաջացել, որ Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից, իսկ ՌԴ նախագահ Պուտինի ստրատեգիան առավել նպատակային է:
Օբամայի խոսքերով, նման մտավախությամբ ամերիկացիներն ավելորդ խնդիրներ են ստեղծում իրենց համար ու վնասում հենց իրենց:

Օբամայի վստահեցմամբ ներկայումս Ամերիկան ղեկն իր ձեռքում է պահում եւ այդպես կշարունակվի հավերժ, եթե խելացի որոշումներ ընդունվեն:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի իր ելույթի ընթացքում Օբաման Ամերիկան անվանել էր յուրահատուկ ու այժմ շարունակում է իր պրոպագանդիստական արշավը:

Նույն շարքից