Մոլորակի ամենաունևոր զույգը Microsoft կորպորացիայի նախագահ և համահիմնադիր Բիլ Գեյթսն է՝ կնոջ՝ Մելինդայի հետ, ովքեր տոնել են ամուսնության 21-ամյակը, գրում է Vesti-ն:
Այդ առիթով Wealth-X խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի 10 ամենահարուստ զույգերին, որի առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Բիլ և Մելինդա Գեյթսեր. կարողությունը` 85.7 մլրդ դոլար
2. Ամանսիո Օրտեգա Գաոնա և Ֆլորա Պերես (Իսպանիա, ZARA խանութների ցանց). 70.7 մլրդ դոլար
3. Ուորեն Բաֆեթ և Աստրիդ Մենքս. 65 մլրդ դոլար
4. Դևիդ և Ջուլյա Կոխ. 47.5 մլրդ դոլար
5. Չարլզ և էլիզաբեթ Կոխ. 47.4 մլրդ դոլար
Տասնյակում տեղ են գտել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր կնոջ Պրիսցիլլա Չանի հետ, նրանց կարողությունը գնահատվում է 38.5 մլրդ դոլար: Թոփ տասնյակում զույգը 9-րդն է։