Հայաստան Քաղաքական Հասարակություն Պատահարներ Մամուլի տեսություն 

ՀՀԿ պատգամավորի եղբոր կողմից վրաերթի ենթարկվածը սպառնում է սկանդալային փաստեր ներկայացնել. «Ժողովուրդ»

«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից հետո պատգամավորը և նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են:

Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրուցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում:

Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի,  որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից