Քաղաքական Միջազգային 

Վրաստանի նախագահը մեղադրել է Սաակաշվիլին նախկին քաղաքապետի դատավարությունը քաղաքականացնելու համար

Lenta.ru-ի  փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեղադրել է Միխեիլ Սաակաշվիլին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ ընթացող դատավարությունը քաղաքականացնելու համար:

«Վերջին օրերին փորձ է արվել քաղաքականացնել դատական գործընթացը ինչպես երկրի քաղաքական հատվածի, այնպես էլ մեկ այլ երկրի իշխանության ներկայացուցչի` Վրաստանի նախկին նախագահի կողմից», –ասվում է Մարգվելաշվիլիի ուղերձում:

Նշենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին Գիգի Ուգուլավայի ազատ արձակումը նախնական կալանքից կապել էր Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի ազդեցության թուլացման հետ:

Նույն շարքից