Asbarez-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է այս պատմական քայլը՝ նշելով, որ այն նպաստելու է Հայոց ցեղասպանությունը պետական դպրոցների աշակերտներին դասավանդելու ջանքերին:
Նա հատկապես շնորհակալություն է հայտնել ուսուցիչներ Շան և Սյուզի Աբաջյաններին, որոնք առաջնորդել են բանաձևի վավերացման ընթացքը, ինչպես նաև Հոզե Լարային, որը ևս մեծապես նպաստել է դրան:
Բանաձևի քննարկման ընթացքում ելույթ ունենալով՝ Ասատրյանը բացատրել է Լոս Անջելեսի ուսուցիչների միության կողմից նման բանաձև ընդունելու կարևորությունը:
Ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:
Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: