Քաղաքական Միջազգային Մամուլի տեսություն 

Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Tass-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական միջոցները վատնելու մեջ:

Նախկին քաղաքապետը հայտարարել է, որ դատավճիռը բխում է քաղաքական դրդապատճառներից և ինքը մտադիր է այն բողոքարկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ 14 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո Ուգուլավան ազատ էր արձակվել:

Նույն շարքից