Հասարակություն Պատահարներ 

Տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակահարել է 34-ամյա տղամարդուն

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 34-ամյա Տիգրան Հ.-ն, ով հայտարարել է, որ տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակով հարվածել է իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11:40-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 33 շենքի մոտ, անհայտ տաքսու վարորդը, վիճաբանության ժամանակ, սուր առարկայով հարվածել է իր ձախ նախաբազկին` պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Հ.-ին վնասվածք է պատճառել 42-ամյա Ավետիք Բ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից