ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր մրցակից Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ չի ընդհատել ընտրողին, որը պետության ղեկավար Բարաք Օբամային անվանել է մուսուլման:
Քլինթոնը բոլոր հավակնորդներին կոչ է արել իրենց նախագահին հարիր պահել, հայտնում է CNN-ը:
«Ես ցնցված էի: Թրամփը ի սկզբանե պետք է հրաժարվեր նման հռետորաբանությունից: Խնդիրն այն է, որ Օբաման պատերազմ է վարում այս երկրի քրիստոնյաների դեմ: Քրիստոնյաներն աջակցության կարիք ունեն, նրանց կրոնական ազատությունը սպառնալիքի տակ է»,- ասել է Քլինթոնը: