Քաղաքական Միջազգային 

Մարգար Եսայանը կրկին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հրապարակել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատգամավորների թեկնածուների իր ցուցակը:

Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ցուցակում կրկին հայտնվել է հայ լրագրող Մարգար Եսայանը: Եթե վերջինս հունիսի 7-ին կայացած ընտրություններին առաջադրվել էր Ստամբուլի 2-րդ շրջանում կուսակցության ցուցակի 12-րդ տեղում, ապա նոյեմբերի 1-ի ընտրություններին` նույն շրջանի 14-րդ տեղում:

Նույն շարքից