Հասարակություն 

Հունաստանի ափերին գտել են հնգամյա սիրիացի աղջնակի դին

Ինչպես արդեն հաղորվել էր, Թուրքիայից Հունաստան ծովով հասնելու փորձի ժամանակ հնգամյա սիրիացի աղջնակ է մահացել:

Gazeta.ru-ի հաղորդմամբ` փախստականների խումբը փորձել է հունական ափեր հասնել նավակով, բայց խորտակվել է: Դրա հետևանքով սիրիացի փոքրիկը մահացել է, ևս մի քանի փախստական անհայտ կորած է համարվում:

Հունաստանի ափերի անվտանգության ծառայությանը հաջողվել է 13 մարդու կյանք փրկել: Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նույն շարքից