Նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Բաքվում Հայաստանի ու Հայոց բանակի դեմ չակերտավոր փաստեր ներկայացնող Վահան Մարտիրոսյանի վարքին, ասաց որ Վահան Մարտիրոսյանը գող, բանսարկու, ավազակ, անհասկանալի անձնական կյանք ու հոգեկան շեղումներ ունեցող անձ է:
«Արաբկիր բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընտանիքը, որը նրան ապաստան էր տվել իր «փախած» լինելու օրերին, նա այդ կնոջից 4000 ԱՄՆ դոլար է գողացել»,- ասաց ՀՀԿ խոսնակը և ավելացրեց,-
Նրա խոսքով՝ Վ. մարտիրոսյանը պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները , Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը: