ՄԱԿ տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցի համաձայն՝ մինչև տարեվերջ բջջային կապից օգտվողների թիվը կգերազանցի 7 միլիարդը, ինչը կազմում է մոլորակի բնակչության 95%-ը:
Զեկույցում նաև ասվում է, որ համացանցից օգտվողների ցուցանիշը մոլորակի բնակչության 43% է կազմում: Իսկ առավելագույն աճը գրանցվում է զարգացող երկրներում: Այց ցուցանիշը պայմանավորված է զարգացող երկրներում ինտերնետի տարածման ցածր տոկոսով և ինտերնետ-տեխնոլոգիաների արագ զարգացումով: