Հայաստան Քաղաքական 

Միայն տգետները կարող են սեպտեմբերի 21-ը կոչել Անկախության օր. Պ. Հայրիկայն

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե ով ասում է, որ Անկախության հանրաքվեի օրն Անկախության օրն է, պարզապես ապուշ է:

«Սեպտեմբերի 21-ը թյուրիմացաբար կոչվում է Հայաստանի անկախության օր, բայց սա ինքնորոշման օր է, ոչ թե անկախության: Եթե Անկախության օրվա մասին ենք խոսում, ապա այդ օրը մայիսի 28-ն է»:

Նրա խոսքով՝ 1990թ. Անկախության հռչակագրի ընդունումը նախորդել է այս խնդրին, ինչը նշանակում է, որ անկախության վերականգնման օր կարող էինք համարել օգոստոսի 23-ը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին ժողովուրդն ընդամենը «այո» է ասել:

«Սա մեր ժողովրդի ինքնորոշման օրն է: Այս սխալը որքան շուտ ուղղենք, այնքան ավելի շահեկան վիճակում կհայտնվենք»,-ասաց Հայրիկյանը:

Ըստ նրա՝ միայն տգետները կարող են սեպտեմբերի 21-ը կոչել Անկախության օր. «Ինձ միշտ թվացել է, թե տգետ ձևանալը դժվար բան է. կարող ես տգետ ձևանալ մեկ օր, երկու օր, բայց պարզվում է՝ մարդիկ կան, որ պատրաստ են տասնամյակներով իրենց ապուշի տեղ դնել, որովհետև հանրությանն ապուշացնելն իրենց հիմնական խնդիրն է: Նա, ով ասում է, որ Անկախության հանրաքվեի օրն Անկախության օրն է, պարզապես ապուշ է»:

Նույն շարքից