Ասօր՝ սեպտեմբերի 19-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Ծավալուն ելույթից հետ նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին: Միջոցառման ավարտին նա պարգևատրեցբուհի ներկայացուցիչներին, որոնց թվում էր բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ով պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը առավելապես հայտնի է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողներ նկատմամբ ցուցաբերած վատ վարքով:
Տնտեսագիտական համալսարանի ուսանողների ոչ բարեխիղճ վերաբերմունքը լրագրողների հանդեպ այս անգամ էլ կրկնվեց: Այն պահին, երբ լրագրողները ցանկանում էին մոտենալ Սեյրան Օհանյանին, բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները սկսեցին հրել լրագրողներին ու նրանց առջև դուռը փակել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան մոտենալու Սեյրան Օհանյանին:
Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց հարցեր ուղղել պաշտպանության նախարարին: Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց պարգևատրել վատ վարքագիծ ունեցող Սևակ Խաչատրյանին, ով անգամ չի ծառայել բանակում, Օհանյանը պատասխանեց. «Այսօրվա բոլոր պարգևատրումները համապատասխան աշխատանքի համար են տրվել` բանակ-ուսումնական հաստատություններ կապի շրջանակներում, նաև` ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար: Իսկ այն ինչ նրանք նախկինում կատարել են, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ»: