Սպորտ Հասարակություն 

Պաղեստինցի հայ կին մարզիկը պատմության մեջ է մտել

Պաղեստինցի հայ Անուշ Արամ-Սարքիս Բելիանն առաջին հայ կինն է պատմության մեջ, ով դարձել է բոդիբիլդինգի չեմպիոն:

Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը, Բելիանը օգոստոսի 22-ին Բոդիբիլդինգի ազգային սիրողական ֆեդերացիայի կողմից Թել Ավիվում անցկացված բոդիբիլդինգի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը:

28-ամյա մարզիկը արժանացել է նաև «Միսս ֆիտնես» տիտղոսին: Անուշ Արամ-Սարքիս Բելիանը նպատակ ունի մասնակցել նաև աշխարհի առաջնությանը:

Նույն շարքից