Հասարակություն Գիտություն 

Հետաքրքիր փաստեր Սթիվ Ջոբսի կյանքից

Ջոբսի հիմնական սկզբունքները կարող են օգնել յուրաքանչյուր մարդու կանգնել նույն աստիճանին՝ մեծագույն լիդերների կողքին:

Սթիվ Ջոբսի մանկության մեկ դեպք օգնեց նրան ամբողջովին գիտակցել գեղեցկության նշանակությունը, որն էլ իր ազդեցությունը ունեցավ Apple-ի արտադրանքի վրա: Սթիվի հայրը մի անգամ հանձնարարում է նրան տան բակում ցանկապատ կառուցել: Ընդ որում հայրը պահանջում է, որպեսզի ցանկապատի ներսի կողմը, որը ոչ մեկ չէր տեսնում, լինի նույնքան կոկիկ, որքան դրսի կողմը:

Սթիվ Ջոբսը հավերժ հիշեց այդ օրենքը և Apple-ի ինժեներներից պահանջում էր, որպեսզի գաջետների ներքին դետալները լինեն նույնքան գրավիչ, որքան արտաքինը:

Սթիվ Ջոբսը նախագծեր պարզեցնելու իսկական մասնագետ էր և ուրիշներին նույնպես սովորեցնում էր անել դա: Երբ 1996-ին Ջոբսը վերադառնում է, որպեսզի պայքարի Apple-ի համար, նա դիտում է ընկերության կողմից արտադրվող 10 տեսակ ապրանք և կրճատում դրանք մինչև 4-ի:

Նրա պարզեցնելու բնավորությունը ազդեց նաև ընկերության արտադրանքի դիզայնի վրա, ինչը դարձրեց արտադրանքը ավելի հարմարավետ:

Նույն շարքից