Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ, տխրահռչակ Օլեգ Լյաշկոն Պորոշենկոյին մեղադրել է կաշառակերության ու կոռուպցիայի մեջ ու պահանջել արագացնել նրա պաշտոնանկության գործընթացը:
Նրա խոսքերով, Պորոշենկոն դիկտատուրա է կառուցում, ձգտում իր ավտորիտար իշխանությունն ամրապնդել բռնաճնշումների ու կաշառքների միջոցով:
Նրա կարծիքով, Պորոշենկոն դա քրեածին երեւույթ է ու անհրաժեշտ է այդ չարորակ ուռուցքն անհապաղ հեռացնել երկրի ներսից: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լյաշկոն Ռադայից պահանջել է օրենք ընդունել նախագահին անվստահություն հայտնելու վերաբերյալ ու այնուհետեւ կազմավորվել ժամանակավոր քննչական կոմիտե՝ Պորոշենկոյի հանցագործությունների բացահայտման համար: