Քաղաքական Միջազգային 

Ու՞մ դեմ է մարտնչում Արեւմուտքը Մերձավոր Արեւելքում

Միացյալ նահանգները մինչեւ հիմա չեն կողմնորոշվել Մերձավոր Արեւելքում իրենց վարած քաղաքականության շուրջ: Նման կարծիք է հայտնել ռազմական մեկնաբան Դմիտրի Լիտովկինը, նշելով, որ ամերիկյան քաղաքականության կարճատեսության հետեւանքով Սիրիայում Ասադի դեմ մարտնչող ընդդիմադիրներն այլեւս չեն կարող հենարան հանդիսանալ Վաշինգտոնի համար: Գրոհայինները, որոնց օժանդակում է Պենտագոնը, ընդունակ չեն նորմալ մարտնչել ու շատ հաճախ անցնում են ԻՊ խմբավորման կողմը:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիմնական խնդիրն ամերիկացիները այդպես էլ չկարողացան իրականացնել: Սիրիայում նրանք ձգտում էին օգտագործել լիբանանյան սցենարը, հուսալով, որ արաբական գարնան միջոցով շատ սեղմ ժամանակում կհասնեն Ասադի տապալմանը: Այնինչ հաշվարկները սխալ դուրս եկան ու պարզվեց, որ Ասադին Սիրիայում սիրողների ու համակրողների թիվը բավականին շատ է:

Ներկայումս ԱՄՆ-ն իր հիմնական խաղադրույքը կատարում է քրդերի վրա, որ բավականին անվտանգ է: Բաշար Ասադը հստակ հասկացրեց, որ իշխանությունները ոչ մի խնդիր չունեն քրդերի հետ: Քրդերը պայքարում են իրենց պատմական տերիտորիաների համար ու նպատակ չունեն հարձակվել Դամասկոսի վրա: Սակայն քրդերը չեն պատրաստվում նաեւ պայքարել ու կռվել այլ տերիտորիաներ ազատագրելու համար:

Վերլուծաբանի կարծիքով, Արեւմուտքը պետք է վերջնականապես հասկանա, թե ում դեմ է իր պայքարը, կոչնչացնի ահաբեկիչներին, թե կշարունակի նրանց օժանդակել: Ուստի, քանի դեռ Արեւմուտքը չի կողմնորոշվել, Ռուսաստանը չպետք է զորքեր մտցնի Սիրիա:

Նույն շարքից