ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է դառնալ ԻՊ խմբավորման դեմ ձեւավորվող նոր կոալիցիայի հիմնական անդամը:
Նման կարծիք է հայտնել Washington Postպարբերականը, նշելով, որ Օբամայի անգործության պայմաններում Ռուսաստանը Իրանի հետ մեկտեղ կարող է վերածվել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային արբիտրի:
Վլադիմիր Պուտինը շարունակում է ռազմական օժանդակությունն իր դաշնակից Ասադին ու Օբաման հերթական անգամ հայտնվել է փակուղու առջեւ: Պարբերականի համողմամբ Պուտինի նպատակները Սիրիայում բավականին ակնհայտ են: Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ու օժանդակելով Ասադին՝ նպատակ է հետապնդում թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում:
Washington Post պարբերականի կանխատեսմամբ Ռուսաստանը առաջիկայում ՄԱԿ-ում կառաջարկի Ռուսաստանին դարձնել ԻՊ դեմ ձեւավորվող նոր կոալիցիայի լիիրավ անդամ, առաջ քաշելով չի լինի պատերազմ, չի լինի նաեւ միգրանտների հոսք հիպոթեզը:
Ուստի ԱՄՆ-ի թուլության պայմաններում Ռուսաստանը կարող է դուրս գալ մեկուսացումից ու Իրանի հետ մեկտեղ դառնալ տարածաշրջանային արբիտր: