Հասարակություն 

Դատախազությունում կոլեգիալ նիստ է գումարվել

Այսօր տեղի է ունեցել  ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. տեղեկացնում է  ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից հետո դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների, Հայաստանի Հանրապետության  անկախության տոնի  առթիվ, շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ, մի շարք դատախազներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և շնորհակալագրերով:

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես պետական պաշտոնյայի դերը անկախության պահպանման և պետության զարգացման գործում:

Նույն շարքից