Նախաճաշ պատրաստող Cinnamon Toast Crunch ամերիկյան ընկերությունը «սելֆիի գդալ» է ստեղծել, հաղորդում է Time-ը:
Այն իրենից ներկայացնում է սելֆիի համար նախատեսված փայտիկ, որի մի ծայրին գդալ է ամրացված:
Նորարարության հեղինակների կարծիքով, այն կօգնի լուծել բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում ընտրություն անել ուտելու և լուսանկարվելու միջև:
Սելֆիի գդալի երկարությունը հասնում է 76 սմ-ի, և այն թույլ է տալիս տիրոջը ուտել և լուսանկարվել միաժամանակ: