Լոնդոնում հայտնվել են բրիտանացի նկարիչ և ստորջրյա քանդակագործ Ջեյսոն Թեյլորի քանդակները՝ 5 ձիավորների արձաններ։ Արձանների յուրահատկությունն այն է, որ կարելի է տեսնել օրվա ընթացքում ընդամենը 2 անգամ՝ տեղատվության ժամանակ, գրում է AdMe.ru-ն։
Հեղինակի ցանկությունն է, որ մարդիկ մտածեն կլիմայի տաքացման մասին և հիմա արդեն ընդունեն որոշումներ։
Քանդակները կազմված են 2 հաստափոր գործարարներից, որոնք մարմնավորում են իշխանությունը, և 2 երեխաներից, որոնք մարմնավորում են ապագա սերունդը, որը բախվելու է բնապահպանական աղետներին։





