Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները հիանալի են, համագործակցության ոլորտները բազմաթիվ՝ սկսած քաղաքականից և տնտեսականից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Դեսպանը նաև ներկայացրեց, թե այս տարվա ընթացքում ինչ միջոցառումներ են անցկացվելու Հայաստանում՝ գերմանացի արվեստագետների մասնակցությամբ՝ ցուցահանդես, համերգ, նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ին ԵՊՀ-ում տեղի է ունենալու հայ-գերմանական գիտության օր:
«Հայաստանում բերրի հող ենք գտնում, բաց գիրկ ենք գտնում մշակութային բազմաթիվ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց դեսպանը: