Հասարակություն 

Դիմա Բիլանի բնակարանից տարել են 10 մլն-ից ավելի գումար, թանկարժեք ժամացույցներ

Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Մոսկվայում կողոպտել են ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանի բնակարանը:

Ռուսական ԶԼՄ-երը տեղեկացնում են, որ գողերը առանձնատուն սողոսկել են ծառի վրայով, դուռը առանձնացրել են փականներից, իսկ արդեն տանը բացել են չհրկիզվող պահարանը ու իրենց հետ տարել 10 մլն ռուբլուց ավելի գումար, ժամացույցների հավաքածուն:

Բացի այդ, նրանք իրենց հետ վերցրել են նաև գողության պահը նկարահանած տեսախցիկները: Տեղի բնակիչները պատմել են, որ կողոպուտից առաջ իրենք տեսել են 3 կասկածելի անձանց: Բացի այդ, ասել են, որ կասկածում են բանվորներին, ովքեր վերջին ժամանակներում զբաղվել են տարածքի բարեկարգմամբ:

Նույն շարքից