Առողջապահություն Հասարակություն Բլոգ 

10 փաստ (դեզոմորֆին) կրակադիլ կոչվող թմրանյութի մասին

10. Դեզոմորֆինի առաջին անգամ տնային պայմաններում սինթեզման դեպքը գրանցվել է Սիբիրում 2002 թվականին: Այժմ այն տնային պայմաններում պատրաստում և օգտագործում են տարբեր երկրներում: Քիմիականորեն այն առաջին անգամ սինթեզվել է 1932 թվականին և օգտագործվել է բժշկության մեջ ծանր ցավերը մեղմացնելու համար: Ծանր հետևանքների պատճառով այն արգելվել է օգտագործել:

09. Բժշկական անունն է Դեզոմորֆին, Քիմիական բանաձևն է C17H21NO2, քիմիական անուն է 4,5 α էպոքսի -17-մեթիլմորֆինան-3-ոլ:


08. Այս թմրանյութը իր անվանումը ստացել է այն պատճառով, որ օգտագործողների մոտ մաշկը կանաչում է, թեփուկավորվում՝ ինչպես կրակադիլների մաշկն է: Թմրանյութը անվանվում է նաև Պերմոնիդ:


07. Այս թմրանյութն օգտագործելուց արագ առաջանում է մկանային և ոսկրային հյուսվածքի փտաղտ, որոնք պոկվում և ընկնում են թմրադեղն օգտագործողի կենդանության օրոք, ուղեղի բորբոքում, արյան վարակ, վնասվում են լյարդն ու երիկամները, ախտահարվում են բոլոր օրգան համակարգերը:


06. Թմրադեղը հիմնականում պատրաստվում է տանը Կոդեինից կամ կոդեին պարունակող դեղահաբերից, բենզինից, աղաթթվից (HCL), յոդից և կարմիր Ֆոսֆորից: Տնային պայմաններում թմրանյութի սինթեզման ժամանակ առաջանում են կողմնակի՝ ավելի վտանգավոր և թունավոր նյութեր որոնք հնարավոր չէ հեռացնել ստացված թմրանյութից տնային պայմաններում: Այդ պատճառով քիմիականորեն սինթեզված մաքուր Դեզոմորֆինի վնասը 20 անգամ ավելի քիչ է քան տան պայմաններում սինթեզվածինը:


05. Ըստ հաշվարկների մեկ միլիոնից ավել մարդ միաժամանակ, տարբեր վայրերում ներարկվում է այս մահացու թմրադեղը:


04. Այս թմրանյութի բարձր ազդեցությունը տևում է 90 րոպեից մինչև 2 ժամ , իսկ այն պատրաստելու համար՝ 30 րոպեից ոչ ավելի:


03. Կրակադիլը ավելի էժան է և 100 անգամ ավելի վտանգավոր քան Հերոինը: Ազդեցությունը և պատճառած հաճույքը նույնպես մի քանի տասնյակ անգամ գերազանցում է Հերոինին


02. Դեզոմորֆին օգտագործողները ապրում են 1 կամ ամենաշատը 2 տարի:


01.Այս պահի դրությամբ կրակադիլը (դեզոմորֆին) վատագույն դեղամիջոցն է ամբողջ աշխարհում:

Նույն շարքից