Հասարակություն Պատահարներ 

Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մահացածի գլուխը մարմնից պոկվել է

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած Kia մակնիշի 31 ՕՏ 539 համարանիշի և 24-ամյա Անդրանիկ Զարահյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QԼ 568 համարանաիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով էլ 1 հոգի՝ 40-45 տարեկան մի կին, տեղում մահացել է: 2 հոգու քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանն ու ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը:

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը: Փաստի առթիվ ավագ քննիչի Ս. Երիցյանի որշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս հարվածել է իր առջևով ընթացող Kia-ին:

Մանրամասն՝ Shamshyan.com

Նույն շարքից