Հասարակություն Պատահարներ 

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ՊՆ աշխատակցին 2 օր փնտրելուց հետո դին հայտնաբերել են «Բոչկի ձոր» կոչվող հատվածում

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դավթյանի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Սիսիանի բաժին հայտարարություն էր տվել Ս. Դավթյանի հայրը և հայտնել, որ որդին 1 օր առաջ դուրս է եկել տանից և տեղեկություններ չունեն նրա գտնվելու մասին:

Արդեն որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Ս. Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 DQ 538 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել ձորում:

Մանրամասն՝ Shamshyan.com

Նույն շարքից