Ինչպես տեղեկացնում է contact.az-ը Ադրբեջանի օդանավակայանից սեպտեմբերի 20-ի գիշերը բերման ենթարկված երեք լրագրողներն ազատ են արձակվել։
Նշենք, որ Meydan TV-ի աշխատակիցներ Սևինջ Վագըֆգըզըն, Այթեն Ֆարհադովան և Իզոլդա Աղաևան բերման էին ենթարկվել Կիևից վերադառնալուց հետո՝ օդանավակայանից։
Դրանից հետո ոստիկանությունը լրագրողներին տեղափոխել է ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության։
Նրանց ազատ են արձակել Ադրբեջանի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից։