Հասարակություն 

Եթե ցուցարարները օրենք խախտեն, ապա ոստիկանները նորից կպարեն. Վ. Գասպարյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին,«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը կրկին «պարի» միջոցո՞վ է ցրելու ցուցարարներին, ասաց որ եթե ցուցարարները օրենք խախտեն, ապա ոստիկանները նորից կպարեն:

Իսկ այն հարցին, թե ինչու ոստիկանությունը վերջին ցույցի ժամանակ նմանատիպ տեխնիկա փորձարկեց, ոստիկանապետը պատասխանեց. «Լողանալուց հետո մի քիչ էլ պարել է պետք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» շարժման ցույցը ցրելու նպատակով ոստիկանները պար հիշեցնող յուրահատուկ «տեխնիկա» կիրառեցին:

Նույն շարքից