Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթար Երեւան-Սեւան ճանապարհին. կան վիրավորներ

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 41-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 31 OS 539 համարանիշի (վարորդ` 29-ամյա Է. Պ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LQ 568 համարանիշի (վարորդ` 24-ամյա Ա. Ջ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ջ.-ին եւ ուղեւոր 16-ամյա Լ. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղեւորը` 46-ամյա Ս. Մ.-ն մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից