Հասարակություն Պատահարներ 

Վոլգոգրադում հրաձգության հետևանքով երկու հայ է վիրավորվել

Այսօր՝ վաղ առավոտյան, արտակարգ պատահար է տեղի ունեցել Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում:

LifeNews–ի փոխանցմամբ՝ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Հենց նա էլ, նախնական տվյալներով, ատրճանակից կրակ է բացել հարձակվողների վրա։

Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, վեցը ՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22 ամյա Արմեն Եղիազարյանն է . նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24 ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք։

Նույն շարքից