Հասարակություն Պատահարներ 

​ Սիսիան-Վայք ավտոճանապարհի ավտովթարից զինծառայող լեյտենանտ է զոհվել

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 80 մ.):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Նորավանի թիվ N զորամասի զինծառայող լեյտենանտ Ս. Դ.-ի (ծնվ. 1989 թ.) դին:

Նույն շարքից