Քաղաքական Միջազգային 

Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է պաշտպանության նախարար

Podrobnosti.ua-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի նոր կառավարությունը Մալքոլմ Թյորնբուլի գլխավորությամբ այսօր սկսել է իր աշխատանքները։ Թյորնբուլը նախորդ շաբաթ վարչապետի պաշտոնում փոխարինել է Թոնի Էբոտին։

Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում։ Խոսքը սենատոր Մարիս Փեյնի մասին է։

Ընդհանուր առմամբ նոր կառավարության կազմում ընդգրկվել են 8 նոր նախարարներ, ևս երկուսը փոխել են պորտֆելները։ Կառավարության երդմնակալության արարողությունն անցկացվել է Կանբերայում։

Նույն շարքից