IT Հասարակություն 

Այսօր Skype-ը ողջ աշխարհում խափանումներով է գործում

Ողջ աշխարհում Skype-ի բազմաթիվ օգտատերեր բողոքել են Microsoft ընկերությանը պատկանող մեսենջերի աշխատանքի որակից:

Օգտատերերը չեն կարող փոխել իրենց կարգավիճակն ու կապ հաստատել մյուս կոնտակտների հետ:

downdetector.com ծառայությունում նշվում է, որ խնդիրները ակսվել են Երևանի ժամանակով ժ. 12.23-ից:

Օգտատերերը բողոքի համաձայն՝ այն անհասանելի է Ռուսաստանում, Հայաստանում, Վիետնամում, Նոր Զելանդիայում, Դանիայում և այլ երկրներում:

Skype-ի ադմինիստրացիան իր կայքում արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

«Այժմ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու համար: Ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից