Հասարակություն Պատահարներ 

Անչափահաս մոտոցիկլիստը վթարի է ենթարկվել. վիճակը ծանր է գնահատվում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկինի եւ Ե. Կողբացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է ավտոմեքենա եւ մոտոցիկլետ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 SO 854 համարանիշի ավտոմեքենան եւ «Դաիչի» մակնիշի AA406 համարանիշի մոտոցիկլետը (վարորդ` 17-ամյա Ի. Ս.): Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից