Սիրելի՛ համաքաղաքացիներ,
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ 24 տարի առաջ մենք իրականություն դարձրինք մեր դարավոր երազանքն ու վերականգնեցինք մեր անկախ պետականությունը:Մենք ընտրեցինք ազատ ապրելու իրավունքն ու այսօր էլ շարունակում ենք մեր պետության կայացման և ամրապնդման գործընթացը:Հայաստանն այսօր իր հաստատուն տեղն ունի աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում, բայցև
քիչ չեն անելիքները, որ հասնենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքն ունենալուն: Դեռ ունե՛նք անցնելու ճանապարհ և մեզանից յուրաքանչյուրի պարտքն է Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով ու նվիրված աշխատանքով հասնել այդ երազանքի իրականացմանը:Հայ ժողովուրդն իր դարերի պատմության մեջ բազմիցս է ապացուցել, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզվա՛ծ եմ, որ ունենալո՛ւ ենք մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայրենիքը:
Կրկին շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին, նաև նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի ու Հայրենիքի հզորացման և մեր սերունդների ապագայի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ