Հասարակություն Մշակույթ Ֆոտոներ 

Աշնան հավերժ սիրահար նկարիչները

analitik.am

Աշունը տարվա ամենավառ և հիասքանչ եղանակն է: Աշնան գեղեցկությամբ հիացել են նկարիչները, հմայքի մասին` գրել գրողները: Աշունը ոչ միայն անձրև է, ցուրտ և խոնավություն, այլ նաև գույների առատություն է, գունագեղ անձրևանոցներ, սունկերի հետքերով գնացող անտառների զբոսանք և տաք երեկոներ ընտանիքի շրջապատում:

Առաջարկում ենք դիտել տաղանդավոր նկարիչների աշխատանքները, որտեղ պատկերված է ոսկեզօծ աշնան ողջ խորհրադավորությունը:

Ռիչարդ Մակնեյլ. «Քաղաքային աշունը»

4 1 2 3

Նկարիչ Ռիչարդ Մաքնեյլը ծնվել է 1958 թվականին Մեծ Բրիտանիայի Վուսթեր քաղաքում: Չնայած նրա մասին քիչ է հայտնի, բայց նկարները զարդարում են ԱՄՆ-ի Սպիտակ տան Օվալաձև սրահը:

Թոմաս Քինքեյդ. «Մեկուսացում» 

8 5 6 7

Թոմաս Կինքեյդն իր աշխատանքներով ցանկանում է մարդկանց հավատ սովորեցնել, խաղաղություն և ուրախություն բերել տուն: Իսկ մենք կարծում ենք, որ նրա մոտ դա հիանալի է ստացվել:

Լեոնիդ Աֆրեմով. «Վառ գույներ»

12 9 10 11

Աշխարհահռչակ ժամանակակից իմպրեսիոնիստ նկարիչ Լեոնիդ Աֆրյոմովը նկարում է առանց վրձնի: Դրա փոխարեն նկարիչը օգտագործում է հատուկ գորիքով, որը շերեփ է հիշեցնում:

Եվգենի Լուշպին. «Հեքիաթային բնանկարներ»

16 13 14 15

Եվգենի Լուշպինը ժամանակակից լավագույն նկարիչներից մեկն է, ում աշխատանքներով հիանում են գրեթե բոլորը: Նա հիպերրեալիզմի ներկայացուցիչն է, իսկ նկարներն այնքան իրական են, որ անհնար է տարբերել լուսանկարներից:

Չառլզ Ուայթ. «Հմայիչ բնությունը»

20 17 - Copy 18 - Copy 19 - Copy 20 - Copy

Նկարիչ Չարլզ Ուայթը ծնվել է 1943 թվականին Քեբեքում (Կանադա): Երբ դեռ պատանի էր, նրա բնապատկերների մեծ մասը հաջողությամբ վաճառվում էին, իսկ այժմ ամբողջ աշխարհն է հետաքրքրված նրա գործերով: Ոսկե աշնան մասին նրա նկարները մարդկանց իրենց գործերից կտրում և ստիպում են խաղաղ գեղեցկության աշխարհում վերանալ:

Նույն շարքից