ՀՀԿ գրասենյակի առջեւ «Հայազն» կուսակցության «Ինքիշխանության երթից» հետո երեք անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել Աբովյան փողոցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երթի մասնակից, ակտիվիստ Բելլա Ավետիսյանը՝ ավելացնելով, որ ոստիկանները չեն արձագանքել միջադեպին։
Սմբատ Հակոբյանը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց։
Մանրամասն՝ news.am