Քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Մկրտումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Մայիլյանը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Վերջինս կասկածվում է Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Պապյանին սպանելու մեջ:
Քիչ առաջ նշված դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մկրտումյանը վերցվեց երկամսյա կալանքի:
Մանրամասն՝ shamshyan.com