Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Մեծ Բրիտանիայի թագուհին չի կարողանում վաճառել Լոնդոնում գտնվող առանձնատունը

Թագուհի Եղիսաբեթ 2-րդի տնտեսական վարչությունը չի կարող 132 միլիոն դոլարով վաճառել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող առանձնատունը։

Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռևս 2015 թվականի հունվարին թագուհին որոշել էր վաճառել առանձնատունը, սակայն գործարքը մինչ այժմ ավարտված չէ։

10 ննջասենյակից բաղկացած տունը գտնվում է Kensington Palace Gardens փողոցում, որը սովորաբար անվանում են միլիարդատերերի փողոց։

Այնտեղ գտնվում են մի շարք երկրների դեսպանատներ ու այլ նստավայրեր։

Նույն շարքից