Ինչպես փոխանցում է TBN-TV-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որտեղ կոչ է անում դադարեցնել սպանություններն ու ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ամրապնդմանը:
«Հուսահատության մեջ ընկնելու փոխարեն մենք պետք է մեզ վրա վերցնենք կոլեկտիվ պատասխանատվություն ու պահանջենք վերջ դնել բռնությանն ու անօրինականությանը, որ տիրում են աշխարհում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել եկող սերունդներին ազատել պատերազմի աղետներից ու կարևորել է այդ ջանքերում երիտասարդության դերը: