Հասարակություն 

25-ամյա թուրք ենթասպան չի կարողացել մասնակցել սեփական հարսանիքին

Թուրքիայում շարունակվող թուրք-քրդական ներքին բախումների պատճառով 25-ամյա ենթասպա Ահմեթ Քարավելիօղլուն չի կարողացել զորամասից թույտվություն ստանալ, որի հետեւանքով չի մասնակցել սեփական հարսանիքին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը:

Երիտասարդների ծնողները որոշել են Օսմանիեում ծրագրված հարսանիքն անպայման կատարել, քանի որ դրան նախապատրաստվել էին երկար ժամանակ, իսկ վերջում հարսին փեսայի տուն են ուղարկել առանց նրա ուղեկցության:

Հարսանիքին հարսը` աչքերն արցունքոտ պար է ցուցադրել, իսկ նրա կողքին դրված աթոռը դատարկ է եղել:

Նույն շարքից