Հայաստան Քաղաքական 

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում ՀՀ անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:
Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Նույն շարքից