Հասարակություն 

Քեմերոնին մեղադրում են սատկած խոզի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ

Մեծ Բրիտանիայում վարչապետ Դեվիդ Քեմերոնին վերաբերող սկանդալային գիրք է լույս տեսել: Լորդ Մայքլ Էշկրոֆտի՝ «Ինձ անվանեք Դեյք» գիրքը Քեմերոնի կենսագրության, երիտասարդական բուռն տարիների մասին է:

Պարզվում է՝ Քեմերոնը երիտասարդ տարիներին էլիտար ուսանողական ակումբի անդամ է եղել: Դրա անդամը դառնալու համար Քեմերոնը ստիպված է եղել վարկաբեկիչ փորձությունների միջով անցնել: Օրինակ, նշվում է, որ ընտրյալների խմբում հայտնվելու համար Քեմերոնն իբր համաձայնել է սեռական հարաբերություններ ունենալ սատկած խոզի հետ:

The Mirror-ը նշում է, որ որպես ապացույց ասվածի՝ անգամ լուսանկար գոյություն ունի:

Սոցցանցերի օգտատերերի շրջանում սատկած խոզի հետ սեռական ակտի մասին պատմությունը բուռն արձագանք է առաջացրել:

Նույն շարքից