Հասարակություն 

Ուկրաինայի հայկական համայնքներում նշում են Հայաստանի Անկախության օրը

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ են ընթացել։

Տոնակատարությունը, որը կազմակերպել էր Պոլտավայի «Ուրարտու» հայկական համայնքը, այցելել են տեղական իշխանությունների, շրջանային համայնքների եւ մտավորականության ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակներում պարգեւատրվել են միջազգային եւ համաուկրաինական մրցույթներում հաջողություն գրանցած մարզիկները, գրում է Analitika.ua-ն։

Հյուրերի համար ելույթ են ունեցել երգչուհի Անուշ Հարությունյանը, Խարկովի «Անի» հայկական պարային համույթը եւ Պոլտավայի «Ուրարտու» պարային համույթը։

Իսկ Զապորոժիեում սեպտեմբերի 21-ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան։ Այն կոչվում է «Մենք քո զավակներն ենք, Հայաստա՛ն»։

Նույն շարքից