Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, հայտնում է tvzvezda.ru-ն:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում իսրայելական և ռուսաստանյան ուժերի միջև պատահական բախումների բացառումը:
Իսրայելը իր մտահոգությունն էր հայտնել Սիրիայում ռուսաստանյան բանակի ներկայության առիթով, որն այդ երկրում սատարում է նախագահ Բաշար Ասադին:
«Ռուսաստանը և Իսրայելը ունեն ընդհանուր շահ` ապահովել կայունությունը Մերձավոր Արևելքում»,- նշել է Իսրայելի վարչապետը:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր սիրիական բանակը և Սիրիան այնպիսի իրավիճակում է, որ երկրորդ ճակատը բացելու հերթը դեռ չի եկել, ինքն իր պետությունը միայն պետք է կարողանա պահպանել», – հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինը: